Մշակույթ 12:53 06/10/2017 Հայաստան

Վահե Գևորգյանց. ՀՀ-ում կինոն չի զարգանում ավագ ու երիտասարդ սերնդի միջև կապի բացակայության պատճառով

Ռեժիսոր Վահե Գևորգյանցը հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության համագումարում հանդես է գալու որպես միության նախագահի թեկնածու:

«Կան մի շարք գործեր, որոնք պատրաստվում եմ անել նախագահ ընտրվելու դեպքում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վ. Գևորգյանցը:

Առաջին հերթին նա ցանկանում է կապ ստեղծել ավագ ու երիտասարդ սերնդի միջև, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանում կինոն չի զարգանում հենց այդ կապի բացակայության պատճառով:

«Ես ինքս շատ բան սովորել եմ մեծերից, մեծ կինոգործիչների հետ շփումներից: Այսօրվա երիտասարդը, եթե շատ շփվի նրանց հետ, որոնք շատ են Կինոմիությունում, հայկական կինոն կզարգանա, կստեղծվի սերունդ: Մենք  հիմա չունենք ապագա սերունդ, որը կինո է ստեղծելու: Կինոյի զարգացման ամենակարևոր քայլը, իմ կարծիքով, դա է՝ ստեղծել սերունդ»,- ասաց կինոռեժիսորը:

Նա կարևոր է համարում կինոյի մասին թերթի ստեղծումը, որտեղ բոլոր կինոգործիչները կարող են իրենց կարծիքը հայտնել այն ֆիլմերի մասին, որոնք գալիս են կամ ստեղծվում են Հայաստանում. «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ կինոգետներ, կինոռեժիսորներ, ովքեր իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, սակայն չեն կարողանում, քանի որ թերթ չունենք, որը զուտ կինոյի թեմաներին նվիրված կլինի»:

Վահե Գևորգյանցն ասաց, որ իր ծրագրում կարևորել է նաև սոցիալական աջակցությունը՝ սոցփաթեթի ավելացում, թոշակների ավելացում, անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում Կինոմիության անդամներին: 

Նա կարևորում է նաև օտարերկրյա կինոմիությունների և միջազգային կինոկառույցների հետ կապերի խորացումը:

«Ես ունեմ յոթ ֆիլմ, որոնք արել եմ եվրոպական, ամերիկյան տարբեր ֆոնդերի միջոցով: Կապեր ունեմ այդ ֆոնդերի հետ: Իրենք տալիս են բանաձևը՝ ինչն է իրենց հետաքրքրում: Եթե իրենց պահանջը, հետաքրքրությունը համընկնում է մեր ուզածի հետ, այդ ժամանակ մենք այդ ֆիլմն անում ենք: Շատ անգամ եղել է, որ պատվիրել են ֆիլմ, սակայն մեր տեսակետների հետ չի համընկել, մենք հրաժարվել ենք»,- ասաց Վահե Գևորգյանցը:

Խոսելով «Կինոյի մասին» օրենքից, որի նախագիծն այժմ քննարկումների փուլում է, նշեց, որ Կինոմիությունն ակտիվ մասնակցում է այդ քննարկումներին:

«Համարում եմ, որ հենց մենք՝ Կինոգործիչների միությունը, պետք է ուղի ցույց տա, խորհուրդ տանք, թե ինչպես գրել այդ օրենքը, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ինչ է պետք մեր կինոյին: Կարծում եմ՝ նախարարությունը մեր հետ երկար քննարկելուց հետո կընդունի ճիշտ օրենք»,- հավելեց ռեժիսորը:

Նաև հավելեց, որ Կինոմիությունը ֆիլմերի ստեղծմանը չի խառնվում, կինոարտադրությամբ չի զբաղվում, բայց կարող է խորհուրդ տալ. «Կինոռեժիսորը, պրոդյուսերը կարող է բերի սցենարն ու հարցնի՝ դուք արհեստավարժ եք, ի՞նչ անել, որ ավելի լավը լինի: Այդ ֆունկցիան մենք մեզ վրա կարող ենք վերցնել, պետք է վերցնենք: Կինոմիությունը ստեղծված է, որ օգնի կինոարտադրողին: Այսինքն՝ մենք կարող ենք աջակցել, խորհուրդ տալ, օգնել»:

Նշենք, որ այս պահին բացի Վահե Գևորգյանցից, կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու հանդես գալու մասին հայտարարել են նաև կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Այս պահին երեք թեկնածու է հայտնի: Իհարկե, համագումարի ժամանակ ամեն մեկը կարող է առաջարկել թեկնածու: Օրենքը թույլ է տալիս»,- ասաց Վ. Գևորգյանցը:

Հարցին, թե ո՞րն է ձեր առավելությունը մյուս թեկնածուների համեմատ, նա պատասխանեց. «Չի լինում լավը կամ վատը: Լինում է ուրիշ: Ես ունեմ մի տեսակետ, մյուսը՝ այլ տեսակետ: Ուղղակի կինոգործիչները պետք է ընտրեն, թե ում տեսակետն է իրենց հարմար:

Կինոմիությունը ժամանակին ստեղծել է իմ պապը, այնուհետև շարունակել է իմ հայրը: Ես, համենայնդեպս, հստակ կարող եմ ասել, որ կպահպանեմ այն, ինչ որ հիմա կա, պատվախնդրության հարց է: Իհարկե, այլ բան է, որ կավելացնեմ, կշատացնեմ, կակտիվացնեմ այդ ամեն ինչը: Բայց պահպանելն արդեն քիչ բան չէ»:

Վահե Գևորգյանցը նաև ասաց, որ այլ թեկնածուի ընտրվելու դեպքում պատրաստ է շնորհավորել ու նրա հետ աշխատել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}