Վարչապետին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ» փաստաթղթի մշակման ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների, ինչպես նաև հանրային կառավարման, հարկային վարչարարության, կիբերանվտանգության, գործարար միջավայրի բարելավման, կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում