Վլադիմիրի շրջանում վթարից զոհերի թիվն աճել է
Վլադիմիրսկի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 21-ի, 15 մարդ էլ վնասվածքներ են ստացել։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով միջադեպի պատճառը ավտոբուսի անսարքությունն է։ Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդն անցել է երկաթգծի վրայով, ինչից հետո շարժիչը խափանվել է։
Մոսկովյան երկաթուղու տվյալներով՝ հերթափոխ իրականացնող աշխատակիցը նկատելով խափանված ավտոբուսը, անմիջապես միացրել է արգելափակման ազդանշանը։ Մոտեցող գնացքի մեքենավարը նկատելով տագնապի ազդանշանը նվազեցրել է արագությունը, սակայն հեռավորությունը չափազանց փոքր է եղել և չի կարողացել ամբողջությամբ դադարեցնել ընթացքը։
Արդյունքում բարձր արագությամբ գնացքը բախվել է ավտոբուսին և մի քանի տասնյակ մետր քարշ տվել իր հետևից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում