ԴիջիԹեք 2017. Շուրջ 150 մասնակից ընկերություն ու 70 հազար այցելու
Տարածաշրջանի ամենախոշոր ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի առանձնացավ միջազգային ընկերությունների ծանրակշիռ մասնակցությամբ. ԴիջիԹեքը մեկ վայրում էր համախմբել ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական ու նորարար ընկերություններին, այլ նաև մի շարք օտարերկրյա ընկերությունների ու անհատների:
Հայաստանում ամենասպասված ԴիջիԹեք 2017 տեխնոլոգիական եռօրյա ցուցահանդեսը միավորել էր շուրջ 150 մասնակից ընկերությունների ու 70 հազար այցելուների: Ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի վերջին նորարություններն ու ոլորտի ձեռքբերումները, անց են կացվել սեմինարներ, գիտաժողովներ և այլն:
ԻՏՁՄ Հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ԴիջիԹեք 2017-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից (Հայ-ճապոնական ֆորում, որն անցկացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ), Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, ամբողջական ցանկն՝ այստեղ: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:
Միությունից նշում են, որ ԴիջիԹեք՝ B2B, B2C ֆորմատի տեխնոլոգիական ամենախոշոր ցուցահանդեսն իրականացվում է 2005 թ.ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին
- Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում
- «ԴիջիԹեք 2017». Կարևոր հարթակ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների համար
- Նախագահը ներկա է եղել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը
- Այս տարիների ընթացքում ԴիջիԹեքը վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի. Կարեն Վարդանյան
- ԴիջիԹեք 2017-ը կառանձնանա մասնակիցների քանակով և հանրաճանաչ միջազգային ընկերությունների մասնակցությամբ