Ղազախ նախարար. Տպավորություններս դրական են
«Երբ մենք այցելում ենք որևէ երկիր նման համաժողովների, ծանոթանում ենք արդյունաբերական ընկերությունների հետ: Երեկ ինձ հաջողվեց մի քանի ձեռնարկություն այցելել: Տպավորություններս դրական են»,-ելույթ ունենալով Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովում հայտարարել է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ալիկ Այդարբաևը:
«Մենք հատուկ տնտեսական գոտում ուսումնասիրել ենք, թե ինչպես են մշակվում նոր ծրագրային արտադրանքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես է տեղի ունենում պլանշետների, բջջային հեռախոսների արտադրությունը: Եվ ցանկանում եմ ասել, որ ամեն երկիր չէ, որ կարող է նման արտադրանք ունենալ»,-ասել է նա:
Ղազախ նախարարն ասել է՝ իրեն պատմել են, որ այստեղ միութենական նշանակության մեծ ինստիտուտ է եղել, որը զբաղվել է մաթեմատիկական կիրառական գիտություններով, ինչն այսօչ վերածնվում է, երիտասարդությունը աշխատում է և ոլորտը հաճելի տպավորություն է անում:
«Եվ իհարկե, այսօր մենք քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք մեր միության առջև են ծառացած. Խոչընդոտները, համընկերությունները, թվային օրակարգը և այլ արդիական հարցեր: Նման հանդիպումներին հաջորդում է բոլորովին այլ մտածելակերպ»,-ասել է նա:
Համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանակ մեկ այլ հյուրից՝ Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկից լրագրողները հետաքրքրվել են, թե համագործակցության ինչ հեռանկարներ են տեսնում Հայաստանի հետ:
«Առաջին հերթին շատ կարևոր է գործընկերների հետ հանդիպումը: Այնքան էլ հաճախ չէ, որ հնարավորություն է ընձեռվում նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և հարցեր քննարկել: Այսօր կարող եմ ասել, որ Հայաստանի հետ առևտրաարդյունաբերական համագործակցությունը ընդլայնվում է: Պարզապես պետք է համագործակցության նոր ձևեր և ծրագրեր ներկայացվեն»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լիահույս ենք դուրս գալ ռուսական շուկա. ՏՏ ոլորտի ներկայացուցիչ
- Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան
- Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները. Տիգրան Սարգսյան
- Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի
- Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն
- Սերժ Սարգսյան. Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում