Համատեղ հայտարարություն՝ Գումբուրդոյի դեպքերի վերաբերյալ
Վրաստանի պատրիարքարանն ու Վիրահայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Գումբուրդոյի միջադեպի վերաբերյալ:
jnews.ge-ն գրում է, որ hայտարարության տեքստը հրապարակում է առանց որևէ փոփոխության: Թարգմանությունը aliq-media լրատվականի:
«Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած փաստի վերաբերյալ միասնական դիմում (հոկտեմբերի 5, 2017 թ.)
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի վանքի բակում սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պատահար, տեղի բնակչության մի խմբի և օրինապահների միջև: Խնդիրը ծագել է, երբ առանց նախնական համաձայնության բնակիչները փորձել են վանքի բակում հայկական ավանդական քարե խաչ, խաչքար տեղադրել:
Այստեղ 2015 թվականից ի վեր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունն իրականացնում է վերականգնման աշխատանքներ: Պեղումների ժամանակ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վանքի բակում հայտնաբերվել են գերեզմաններ և մահացածների աճյուններ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայր, որտեղ էլ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել:
Թյուրըմբռնում է առաջացրել նաև վանքի ծագման հետ կապված տարածված ապատեղեկատվությունը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը հաստատում է, որ վանքի հետ կապված նկրտումներ չունի և վանքը վրացական է համարում:
Նախնիների գերեզմանները հարգելը վիճելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հարյուրամյակների ընթացքում վանքի բակում թե վրացիներ, թե հայեր, և թե այլ ազգությունների ներկայացուցիչներ են հուղարկավորվել և նրանց հարգելը մեր բոլորի պարտքն է:
Նշված հարցի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի համապատասխան հաստատությունների, Վրաստանի առաքելական-ուղղափառ եկեղեցու և հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ներկայացուցիչների միջև:
Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագայում նիստերի ընթացքում քննարկման և փոխհամաձայնեցմամբ որոշում կայացնելու պատրաստակամություն, ստեղծված թեմաների շուրջ, որոնք իրավական և կրոնական բովանդակությունից բացի բարոյական նշանակություն էլ ունեն և իրավիճակի խաղաղ կարգավորման օրինակ կդառնան:
Բոլորին կոչ ենք անում.
Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն և առաջացած խնդիրները լուծենք օրենքի և քրիստոնեական սիրո ճանապարհով:
Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցի
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմ
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարություն
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական գրասենյակ»,- նշված է Վրաստանի պատրիարքարանի կայքում տարածված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաց պատրիարքարանում քննարկվել է Գումբուրդոյի խնդիրը
- Գումբուրդոյի հայ բնակչության նկատմամբ կիրառված ուժն անհամաչափ էր. Շիրակ Թորոսյան
- ՀՀ ՄԻՊ-ը Գումբուրդո գյուղի միջադեպով պայմանավորվածություններ է ձեռք բերել վրացի գործընկերոջ հետ
- Վրաստանի ՄԻՊ գրասենյակը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները
- Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
- Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
- Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
- Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին