Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Նախագահ
- Ղարաբաղյան հակամարտությունը, իրոք, բարդ է. Ամերիկացի նորանշանակ համանախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան