ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Սոցիալական ցանցերում տարածվել է նրա հրաժարականի դիմումը: Հղում անելով ԵԽԽՎ-ում ստեղծված ճգնաժամին` նա անիրականանալի է համարում իրագործել իր վրա դրված պարտականությունները:
«Ուստի, հետևելով նաև իմ բժշկի խորհրդին, սույնով ներկայացնում եմ իմ պաշտոնական հրաժարականը որպես ԵԽԽՎ նախագահի»,- կարդում ենք Ագրամունտի նամակում:
Այդուհանդերձ նշվում է նաև, որ նա մնալու է ԵԽԽՎ անդամ և շարունակելու գլխավորել իսպանական պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում սկանդալ էր բարձրացել այն բանից հետո, երբ Պեդրո Ագրամունտը ռուս պատգամավորների հետ այց է կատարել Սիրիա: Ագրամունտը նշել է, որ դա մասնավոր այց է եղել, ԵԽԽՎ-ի աշխատանքի հետ կապ չունեցող, սակայն խոստովանել է, որ պարտավոր էր տեղեկացնել իր մտադրությունների մասին մյուս քաղաքական խմբերի ներկայացուցիչներին: ԵԽԽՎ-ն պահանջում էր Ագրամոնտի իմփիչմենտը։
Նա նաև Ադրբեջանի կողմից կաշառված լինելու խայտառակ կոռուպցիոն սկանդալի մեջ էր ներգրաված։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի իմպիչմենտի բանաձևը
- ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը հեռացվեց ԵԺԿ խմբակցությունից
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
- ԵԽ գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է անում անհապաղ ստեղծել պատգամավորների կոռուպցիայի հետաքննության մարմին
- Պեդրո Ագրամունտը վերընտվեց ԵԽԽՎ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան