Samsung-ի փոխնախագահ. Մեր նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վրչությունից հայտնում են, որ Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:
Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung»-ի հետ համագործակցության հնարավորությունը
- Դպրոցականները Samsung-ի աշխատակցի հետ քննարկել են բարձր տեխնոլոգիաների պատմությունն ու ապագան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում