2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող
Ռուս մասնագետների հաշվարկով, միայն 2018թ. ընթացքում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավվեն ավելի քան 600 աշխատողներ:
Հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից, ապա մանրամասնում, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակներում ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը:
Քննարկվել են 2018թ. ընթացքում պլանավորված միջոցառումների, մասնավորապես սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումների պլան-ժամանակացույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։
Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Ընդգծվել է, որ արդեն Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերին կմեկնարկի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը
- ՀԱԷԿ-ում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին