Պուտին. Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը
«Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը՝ ավելացնելով համատեղ ծրագրերը, անընդհատ բարձրացնել փոխհամագործակցության մակարդակը»,- ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում:
Ուղերձը հրապարակել են համաժողովի կազմակերպիչները: Այն համաժողովում ներկայացրել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը:
«Ողջունում եմ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Տարածաշրջանի երկրների արդյունավետ կապերն ամուր հիմք են պետությունների համագործակցության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում գործընկերության համար: Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը՝ ավելացնելով համատեղ ծրագրերը, անընդհատ բարձրացնել փոխհամագործակցության մակարդակը:
Այդ ամենի համար շատ մեծ պոտենցիալ ունի Ձեր այս հանդիպումը: Համոզված եմ, որ համաժողովների շրջանակներում Դուք մանրակրկիտ կքննարկեք արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրերը: Կներկայացվեն նոր առաջարկներ, որոնք կխթանեն երկու երկրների միջև վստահությունը, փոխհամագործակցությունը և բարեկամությունը»,-ասված է ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի
- Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն
- Սերժ Սարգսյան. Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան