Հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ հանդիպմանը քննարկվել է պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է, որ հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է և վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում: Որպես երկու երկրների միջև համագործակցության ու փոխադարձ վստահության լավագույն դրսևորում նշվել է 2014 թվականից Լիբանանում համատեղ ծառայությունը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում