Կարեն Կարապետյանը շատ հանգիստ է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն. «Հրապարակ»
Կարճ ժամանակով Հայաստան ժամանած Սամվել Կարապետյանը երեկ վերադարձել է Մոսկվա: Իսկ մինչ այդ հանդիպումներ է ունեցել ոչ միայն իր սանիկների ու սանահայրերի` Սամվել Ալեքսանյանի, Հովիկ Աբրահամյանի, այլև իշխանության հետ: Վերջին «դեպքերից» հետո հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին` հարցրինք լավատեղյակ անձին: «Ոչ, Ծառուկյանն այս օրերին Մինսկում է, գործերով»:
Ի դեպ, «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյան եղբայրները, նաև վարչապետ Կարապետյանը, «շատ հանգիստ են վերաբերվում» Սերժ Սարգսյանի 18-ի հնարավոր վարչապետությանը, գտնում են, որ իրենցը տնտեսությունն է, իսկ անվտանգության, պաշտպանության, ուժային հարցերում «որ խնդրեն էլ, չենք թաթախվի»: Թերթի տեղեկություններով` Կարապետյանները պատրաստվում են առաջիկայում նոր ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես՝ արեգակնային էներգետիկայի ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան