Վարչապետը հանձնարարել է հիմնավորումներ գտնել Հայաստանում CNN-ի հեռարձակումը դադարեցնելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Ռուսները որոշել են Ռուսաստանի տարածքում արգելել CNN հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի տնօրենի տեղակալ Վադիմ Սուբոտինը հայտարարել է, խախտումներ են հայտնաբերել ընկերության ներկայացված տվյալներում, և պահանջել են մինչև հոկտեմբերի 11-ը ուղղել դրանք։
Պարզ է, որ սա ՌԴ-ԱՄՆ ինֆորմացիոն պատերազմի մի դրվագ է. ԱՄՆ-ում ուզում են դադարեցնել ռուսական RT հ/ը-ի գործունեությունը, ինչին ռուսները պատասխանում են CNN-ի գործունեությունը դադարեցնելով»։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի օրինակին կարող է հետևել նաև Հայաստանը։ Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հիմնավորումներ գտնել Հայաստանում CNN-ի հեռարձակումը դադարեցնելու համար։ Չի բացառվում, որ մինչև տարեվերջ ամերիկյան խոշորագույն լրատվական հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները