Ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար. Դենիս Մանտուրով
«Պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր կառավարությունում ընդունելով Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի և դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:
Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝ մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության, մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ և միևնույն ժամանակ կարևորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:
Հարակից հրապարակումներ`
- Չերյոմին. Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով
- Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին
- Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները. Տիգրան Սարգսյան
- Պուտին. Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը
- Վարչապետ. Ցանկանում եմ, որ զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի
- Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն
- Սերժ Սարգսյան. Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան