Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը. Փաշինյան
ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին։
Պատգամավորը հայտարարեց. «Երեկ ես ծանուցել եմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին, և մինչև օրս Հանրապետական խմբակցության կողմից որևէ համարժեք արձագանք չի եղել, ինչը կարող է նշանակել, որ սա Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է, ինչը շատ վատ է։ Եթե սա մարտահրավեր է «Ելք» դաշինքին և նրա ընտրողներին, արձանագրեք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»։
Հիշեցնենք, երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ Գեղամյանը հերքել էր դա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Վկաներ կան
- Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, իրան հիվանդանոց կտանեն. Արտաշես Գեղամյան
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին