Լիահույս ենք դուրս գալ ռուսական շուկա. ՏՏ ոլորտի ներկայացուցիչ
Բարձր տեխնոլոգիաներով զբաղվող «Լոկատոր» ՓԲԸ-ի տնօրեն Արման Խաչատրյանը լիահույս է, որ ռուսական «Ավանգարդ» ընկերության հետ այսօր կնքված պայմանագիրը հնարավորություն կընձեռի իրենց դուրս գալ ռուսական շուկա։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ։
«Մեր ընկերության ծրագրային ապահովմամբ և սարքավորումներով այսօր կառավարվում է ամբողջ Հայաստանի խմելու ջուրը, շտապօգնության ծառայությունը, ինչպես նաև պահպանության ծառայությունը։ Այս տարի նշեցինք մեր գործունեության 10-ամյակը։
Այսպիսի միջոցառումներից առաջ շատ երկար ենք մտածում՝ մասնակցել, թե ոչ։ Որովհետև այստեղ ծախսած ժամանակը դու կարող ես առավել արդյունավետ օգտագործել, նորամուծություններ ստեղծել։ Ամեն դեպքում, նմանօրինակ միջոցառումները պարտադիր են։ Դու շփվում ես քո արտասահմանյան գործընկերների հետ, կսիվում փորձով»,- նշեց մեր զրուցակիցը։
Արման Խաչատրյանը հույս հայտնեց, որ ռուսական կազմակերպության հետ այսօր կնքնված համագործակցության պայմանագիրը կօգնի իրենց արտադրանքն արտահանել ռուսական շուկա։ Այլապես գալիս է մի պահ, երբ զգում ես, որ ներհայաստանյան գործությունեությունը սպառել է իրեն կամ անհրաժեշտ եկամուտներ չի ապահովում։
«Մեզ դրսի շուկաները շատ հետաքրքիր են, որովհետև Հայաստանը փոքր է այդքան շատ տեխնոլոգիաներ կիրառելու համար։ Դրա համար այս միջոցառումը շատ եմ կարևորում՝ որպես դրսևորվելու, ճանաչում ձեռք բերելու հարթակ։ Այսօր ստորագրված պայմանագիրը «եփվում էր» շուրջ տարի»,- ամփոփեց «Լոկատոր» ՓԲԸ-ի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան
- Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները. Տիգրան Սարգսյան
- Արա Աբրահամյան. Հայաստանը ձգտում է դառնալ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին