Հադրութի շրջանի վարչակազմի նոր ղեկավար է նշանակվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վալերի Գևորգյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱԺ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Իվան Ավանեսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վալերի Գևորգյանին նրա գործունեության համար:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի շրջանի վարչակազմի նոր ղեկավար է նշանակվել
- Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին