ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում իր հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալման կապակցությամբ
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալության վերաբերյալ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ CNN-ի թուրքական ծառայության՝ ԱՄՆ-ի դեսպանատունը խորը մտահոգություն է հայտնել Թոփուզի ձերբակալության առիթով՝ նշելով, որ վերջինիս վերաբերյալ ներկայացված լրտեսության մեղադրանքը լիովին անհիմն է և անհնար: ԱՄՆը շարունակելու է աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ ապահովելու համար ԱՄՆ-ի կառավարության աշխատակիցների և ԱՄՆ-ի քաղաքացիների արդար դատավարությունը Թուրքիայի սահմանադրության և միջազգային օրենքների շրջանակներում:
«Տասնյակներ շարունակ երկու երկրների տեղական աշխատակիցները՝ Թուրքիայի և Ամերիկայի համագործակցությունը մեծացնելու ջանքերի շնորհիվ բարձարացել է 2 երկրների անվտանգությունը, ամրացել են գործարար կապերը, մերձեցել են մեր երկրների քաղաքացիները: Մեր աշխատողների վերաբերյալ անհիմն և հստակ աղբյուրից զուրկ պնդումները կացնահարում են մեր երկարամյա համագործակցությունը և փոքրացնում դրա արժեքը»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, նախօրեին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման էր ենթարկվել:
Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում էր կայացվել:
Թոփուզին մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան