Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նամակ է ուղարկել իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեցող հոգևորականներին։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատրիարքական ընտրություններում թեկնածություն կարող են դնել այն հոգևորականները, ովքեր ծնվել են Թուրքիայում կամ որոնց ընտանիքը ծագումով Թուրքիայից է։ Այս չափանիշին համապատասխանում են 11 հոգևորական։
Այդ հավանական թեկնածուներն են՝ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի հոգևոր առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Վաշինգտոնի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Երուսաղեմի Հայոց Պատրարքարանից լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Ավտրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Բրազիլիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Պատրիարքի թեկնածու դառնալու իրավունք ունի նաև Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
Իր նամակով Բեքչյանը ցանկացել է պարզել պատրիարքական ընտրություններում իրենց թեկնածության վերաբերյալ վերոնշյալ հոգևոր առաջնորդների տեսակետները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
- ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
- Պոլսո կրոնական ժողովը վաղն Արամ Աթեշյանին կստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը. Հացպանյան
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Այսօր երեկոյան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կհանդիպի և կծանոթանա թուրքական իշխանություններին. Սարգիս Հացպանյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին