Միխայել Շումախերը կոմայի մեջ է
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերը կոմայի մեջ է: Ռիա նովոտին, հղում անելով auto-bild.ro-ին, գրում է, որ այս մասին հայտնել են գերմանացի մարզիկի ընտանիքի անդամները:
«Ցավոք, նա կոմայի մեջ է, վերջին ուժերով պայքարում է կյանքի համար: Մենք չենք կարծում, որ մեծ են շանսերը: Նրան սիրող բոլոր մարդիկ ամեն օր այցելում են նրան»,- ասել են ընտանիքի անդամները:
ԶԼՄ-ների տվյալներով, Շումախերն այժմ 45 կգ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շումախերին հնարավոր է տեղափոխեն ԱՄՆ՝ բուժման:
Հիշեցնենք, որ Մ. Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ի հունիսին նա դուրս էր եկել կոմայից, սեպտեմբերին տեղափոխվել տուն, որտեղ ստեղծված էին նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Շումախերը սկսել է քայլել
- Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից
- Միայն հրաշքը կարող է փրկել Շումախերին
- Բժիշկները դադարեցրել են Շումախերին կոմայից դուրս բերելու գործընթացը
- Շվեյցարացի բժիշկները կարծում են, որ Շումախերին սխալ են բուժում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան