ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամի գործից անջատված մասը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Նա այսուհետ իրականացնելու է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների գործը կիսվելու մասին հայտարարվել էր հոկտեմբերի 4-ին: Սեպտեմբերի 28-ին հայտարարվել էր ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամի գործն անջատելու մասին: Ամբաստանյալներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի մասով անջատված քրեական գործը մակագրվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանին:
ՊՊԾ գնդի գրավման գործով երկու դատաքննությունն էլ մինչև անջատվելն իրականացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Այսուհետ նա իրականացնելու է միայն Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի (14 անդամի գործից անջատված 4 անդամի) և Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի (18 անդամի գործից անջատված 7 անդամ) մասով դատաքննությունը:
Այսինքն, ՊՊԾ գնդի գրավման գործը կքննվի 3 տարբեր վարույթներում տարբեր դատավորների նախագահությամբ՝ Մեսրոպ Մակյան, Արթուր Օհանյան, Արտուշ Գաբրիելյան:
Նշենք, որ գործում ներգրավված փաստաբաններից Երվանդ Վարոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, գործերի կիսման արհեստական գործընթացը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու. «Դրանից արդարադատությունը տուժելու է: Անհնար է նույն գործը նույն ապացույցների շրջանակում, նույն տուժողներով, նույն վկաներով, նույն ամբաստանյալներով երեք տարբեր տեղեր քննել»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան