Օտարալեզու 92 ֆիլմ պայքարում է «Օսկար»-ի համար
«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ռեկորդային թվով՝ 92 երկրից հայտ է ստացվել: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Նախորդ տարի «Օսկարի» համար պայքարել է 85 օտարալեզու ֆիլմ:
Առաջին անգամ հայտ է ուղարկել Հաիթին, Հունդուրասը, Լաոսը, Մոզամբիկը, Սենեգալը, Սիրիան:
«Օսկարի»-ի հավակնորդների կարճ ցուցակը կհայտարարվի 2018 թ. հունվարի 23-ին
«Օսկար» 90-րդ մրցանակաբաշությունը կայանալու է 2018 թ. մարտի 4-ին:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից ներկայացրել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:
Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամ ի » ֆինանսական աջակցությամբ:
Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվա» դրաման Օսկարի կներկայացվի
- Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը կցուցադրվի Երևանի կինոթատրոններում
- Իսրայելի մշակույթի նախարարի կողմից քննադատված ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի
- «Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան