Արհմիություն. Աշխատավարձերի բարձրացումը անբեկանելի անհրաժեշտություն է
«Մենք ուզում ենք ապրել մի պետությունում, որտեղ քաղաքացին պաշտպանված է, որտեղ գործում է արդարությունը և որտեղ հնարավորություն կա ապահով ու երջանիկ սերունդ դաստիարակելու»,-ասված է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության տարածած հայտարության մեջ:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին աշխարհի արհմիությունները 10-րդ անգամ նշում են Արժանապատիվ աշխատանքի համար համաշխարհային օրը:
«Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունը չի հարգում իր քաղաքացիներին և ծրագրում է կրճատել աշխատողների այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք ձեռք են բերվել երկարատև ու դժվարին պայքարի արդյունքում։
Միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատողների վիճակը վատացնելով չենք հասնի տնտեսության առողջացման համար շատ կարևոր բաղադրիչի՝ քաղաքացու գնողունակությանը, իսկ եթե չկա սպառող, չի լինի զարգացում։ Հետևաբար, աշխատավարձերի բարձրացումը անբեկանելի անհրաժեշտություն է»,-ասված է օրվա առթիվ տարածած հաղորդագրության մեջ:
Նրանք նշում են խնդիրներ, որոնք տարիներ չեն լուծվում՝ սոցիփաթեթը դեռևս հասանելի չէ պետական ոլորտի աշխատողների բոլոր խմբերին, ՏԻՄ-երի և դրանց ենթակայության կազմակերպությունների աշխատողները ևս պետք է ունենան սոցիալական փաթեթ, իշխանությունները պետք է զերծ մնան աշխատողներին և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան