Թվայնացումը փոխում է տնտեսության վերաբերյալ հնացած պատկերացումները. Տիգրան Սարգսյան
Թվայնացումը փոխում է տնտեսությունը, փոխում է մեր կյանքը և մի շարք հնացած պատկերացումներ հասարակության և տնտեսության կազմակերպվածության վերաբերյալ։ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական համաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Քննարկվող թեման շատ ակտուալ է և նախևառաջ կապված է աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների հետ։ Մենք մի կողմից պարտավոր են հարմարվել այդ փոփոխություններին, մյուս կողմից ապագային նայենք, շրջանցենք բազմաթիվ խոչընդոտները։ Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները կտան շատերին հուզող հարցերի պատասխանները։
Պատահական չէ, որ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների նախագահներն անցած տարվա դեկտեմբերին հանձնարարականներ տվեցին ԵԱՏՄ դաշտում մշակել թվային ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։ Մենք հոկտեմբերի 11-ին Սոչիում կքննարկենք այս փաստաթուղթը»,- նշեց նա։
Տիգրան Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն այս թեման ուշադրության կենտրոնում են պահում։ Նրա խոսքով, արդյունքում ռուսական կառավարությունն արդեն իսկ հաստատել է թվային տրանսորմացիաների վերաբերյալ իր ծրագիրը, վերջերս մեծ շնորհանդես տեղի ունեցավ Ղազախստանում։ Հայաստանը, Բելառուսն ու Ղրղզստանը նույնպես ազդարարել են փաստաթղթերի վրա աշխատելու մասին։