Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է հղել Դավիթ Հարությունյանին
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին ուղղված կոչ է հղել:
Նրանք պաշտոնյաներին կոչ են անում հանդես գալ հանրային դիրքորոշմամբ և ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ մարդու իրավունքների պաշտպանության և այդ նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման տեսանկյունից։
«Ինչպես նաև, հերքել այն բոլոր հանրային գիտակցոության մեջ վախ և անվստահություն առաջացնող թեզերը, որոնք աղերսներ չունեն այս նախագծի հետ»,-ասված է կոալիցիայի տարածած կոչում:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան գտնում է, որ հանրային իրազեկման և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրական ու ճշմարտացի տեղեկատվություն տալը բխում է պետության պարտավորություններից և այն հենց այս պահին պետք է անհապաղ իրագործել։
«Հակառակ դեպքում հանրային տարբեր խմբերում տարածվում է տգետ ապատեղեկատվություն, ինչն առավել խոցելի է դարձնում օրենքի ընդունման հեռանկարը»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ են
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն,
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ն, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն.
«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ն, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն.
«Ագաթ» ՀԿ-ն:
Նշենք, որ երեկ կառավարության նիստի ավարտից հետո Դավիթ Հարությունյանը խոսեց նախագծի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Կնոջը և երեխային ծեծելը մեր ազգային ավանդույթը չէ. Դավիթ Հարությունյան
- Դեսպան Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները
- «Բռնությունը փոխարինենք սիրով»
- Քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրգործ
- ԵՄ բանագնացները հետաքրքրվել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում