Միասնաբար պետք է կարողանանք հայկական կինոյի համար ապահովել առաջխաղացման նոր շրջան. նախարար
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չափազանց կարևորում է Կինեմատոգրաֆիստների միության համագումարը, միության նախագահի ընտրությունը:
«Այսօր կառավարությունը կինոյի զարգացման հետ կապված նոր հայեցակարգ է մշակել, նախապատրաստել են «Կինոյի մասին» օրենքի նախագիծ, որն այժմ շրջանառվում է, քննարկվում, ստեղծում ենք կինոյի աջակցության նոր մեխանիզմներ, կինոյի կառույցի նոր կառավարման համակարգ:
Կինոմիությունը մենք դիտարկում ենք որպես կինոարտադրության այդ շղթայի կարևորագույն օղակներից, եթե ոչ ամենակարևոր օղակը»,- համագումարին ունեցած ելույթում ասաց նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, միասնաբար աշխատելով պետք է կարողանալ հայկական կինոյի համար ապահովել զարգացման, առաջընթացի, առաջխաղացման մի նոր շրջան. «Համոզված եմ, որ միասնաբար աշխատելով կկարողանանք հաղթահարել այդ շրջանը և հայկական կինոն հասցնել մի նոր զարգացման էտապի»:
Ա. Ամիրյանը դիմելով հավաքված կինոգործիչներին՝ խնդրեց ևս մեկ անգամ կարդալ «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, առաջարկություններն ուղարկել մշակույթի նախարարություն:
«Լրջորեն մոտեցեք այս խնդրին: Ուզում ենք միասնաբար, օրենքի դաշտում ստեղծել կինոյի զարգացման համար նոր մի շրջան, դա կարող ենք անել միասին, առաձին-առանձին ոչինչ չի ստացվի»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Ընտրության մասնակցում է միության 187 անդամից 145-ը: Հայտարարվեց, որ միության 187 անդամից 15-ը գտնվում են արտերկրում:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գևորգյանց. ՀՀ-ում կինոն չի զարգանում ավագ ու երիտասարդ սերնդի միջև կապի բացակայության պատճառով
- Կինոյում շատ ենք հետ մնացել. Հարություն Խաչատրյան
- Վահե Գևոգյանց. «Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ». «Հրապարակ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
- Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան