«Կյանքը` գրքերով»
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանավարի օրվա առթիվ իրականացնում է «Կյանքը` գրքերով» խորագիրը կրող ծրագիրը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը:
Ծրագրին միացած 130 գրադարաններում նախատեսված է 298 միջոցառում` վերջին տարիներին հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մարզերի, համայնքների ստեղծագործող հեղինակների հետ և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ:
Գրադարաններում կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին: Այս տարի ծրագրին միացել են նաև Արցախի Հանրապետության քաղաքային ինը գրադարաններ: