Կարատեիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
Պատանի և երիտասարդ կարատեիստները պատրաստվում են հոկտեմբերի 26-29-ն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հաջորդ շաբաթ հավաքականներն ուսումնամարզական հավաք կսկսեն Օլիմպավանում:
ՀԱՕԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին անգամ կարատեիստերը պայքարելու են օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար: Մինչև Տոկիո 2020-ը, օլիմպիական ընտանիքում կփորձեն ներգրավվել պատանիները: Աշխարհի առաջնությանը խաղարկվելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
«Իսպանիա մեկնելու են մեր այն մարզիկները, որոնք տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիրներ են: Հույս ունենք, որ մեր պատանիներին կհաջողվի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Մինչև աշխարհի առաջնությունը տղաները կհասցնեն լավ մարզավիճակում լինել: Մրցանակային տեղերի ակնկալիք ունենք»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:
Գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի ղեկավարությամբ աշխարհի առաջնությունում հանդես կգան՝ Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գևորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը,Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայե լՄխիթարյանը, և աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը, Անիտա Մակյանը:
Հայաստանի թիմերը մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան