Մինսկի խումբ. Երկու նախագահները հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներով ավարտին են հասցրել երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
«Երկու նախագահներն էլ հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, որը նպատակ ունի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Կողմերն առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակեն մոտ ապագայում»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին