Վլադիմիրի մարզի վթարից տուժածներից երեքի վիճակը ծանր է
Վլադիմիրի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նրանցից մեկը երեխա է:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, 17 զոհերից 14-ին արդեն ճանաչել են: Նրանք բոլորն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են: Դա հաստատել են նաև այդ երկրի ԱԳ նախարարությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ի գիշերը Սանտ Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ ճանապարհին ավտոբուսը բախվել էր գնացքին: Ավտոբուսում եղել էր 58 մարդ, որից 56-ն Ուզբեկստանի քաղաքացիներ, երկու վարորդները Ղազախստանի քաղաքացիներ էին: Զոհվածներից երկուսը մանկահասակ երեխաներ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում