Հերմինե Նաղդալյան. Ագրամունտը կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ. «Փաստ»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը «Փաստ»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին՝ ասել է, որ հրաժարականի պատճառն այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է:
«Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց ի շնորհիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Պ. Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է այն, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, որովհետև ԵԽԽՎ–ի 60–ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,–ասել է Հ. Նաղդալյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին