Արցախի բերքի տոնին մասնակցության 900 հայտ է ներկայացվել
Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվելիք Բերքի տոնին այս տարի 900 հայտ է ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանը:
Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցելու են Արցախի բոլոր շրջաններից, ինչպես նաև մասնակցության ցանկություն են հայտնել 30 տնտեսվարող սուբյեկտներ:
«Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Բերքի տոնին համաժողովրդական բնույթ տալու նպատակով անց են կացվելու մի շարք մշակութային և տոնական միջոցառումներ: Իսկ ցուցահանդես-տոնավաճառին, արտադրողների հետ մեր ունեցած պայմանավորվածության համաձայն, գյուղատնտեսական մթերքներն ու արտադրատեսակները կվաճառվեն շուկայականից 15-20 տոկոս ցածր գներով»,- ասել է Ա. Դանիելյանը:
Արցախի բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և ֆերմերներին հնարավորություն է տրվել այդ օրը ներկայացնել իրենց արտադրանքը և վաճառել:
Ա. Դանիելյանը նշել է նաև, որ Բերքի տոնին մասնակցելու նպատակով հանրապետության շրջաններից եկած բոլոր անհատներին ու տնտեսավարող սուբյեկտներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ որպես աջակցություն, ապահովելու է վառելիքով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում