Լիմոնով. Հայ ժողովրդի պատմության հետ աշխարհի ոչ մի պետություն չի կարող համեմատվել
Ռուս հայտնի գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովը թվիթերի իր էջում գրել է, որ հայ ժողովրդի պատմության հետ աշխարհի ոչ մի պետություն չի կարող համեմատվել։
«Հայաստանի պատմության հետ համեմատվելն ամոթ է։ 301թ-ին Հայաստանը (նախքան Բյուզանդիան) դարձել է մոլորակի վրա առաջին քրիստոնեական պետությունը»,-գրել է վերջինս։
Նրա գրառումը մի շարք օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Օգտատերերից մեկը նշել է, որ քրիստոնեությունն առաջինն ընդունել է Օսրոյենե հելլենիստական պետությունը, որին ի պատասխան Լիմոնովը գրել է, որ հայերն այսօր էլ հայ են, իսկ նշված պետությունն արդեն գոյություն չունի։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում