
Իսպանիայում երկրի միասնության համար ցույցեր են անցկացվում
Իսպանիայում ներկա պահին բազմահազարանոց ցույցեր են անցկացվում, որոնցից ամենախոշորները Մադրիդում և Բարսելոնայում են: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ դրանց մասնակիցները երկրի միասնականության և Կատալոնիայի անկախության կողմնակիցների երկխոսության կոչով են հանդես գալիս։
Մադրիդում միաժամանակ երկու հանրահավաք է անցկացվում: Կոլոմբոսի հրապարակում հավաքվել են նրանք, ովքեր աջակցում են Իսպանիայի միասնությանը: Ամբողջ տարածքը լցված է երկրի ազգային դրոշներով:
Երկրորդ ցույցը, հաշտեցման համար, տեղի է ունեցել Սիբելեսի հրապարակում: Այստեղ մասնակիցներին կոչ են արել սպիտակ հագուստներով գալ:
«Ողջույն, Իսպանիա: ժամանակն է ասել, որ Իսպանիան ավելի լավ երկիր է, քան նրա ղեկավարությունը։ Նրանք ատելություն են մտցրել, մեզ իրար դեմ են տրամադրել և բաժանել: Եթե մենք որպես հասարակություն չմիջամտենք, դժվար կլինի ապրել Իսպանիայում։ Դրա համար էլ քայլ կանենք առաջ»,- ասված է հանրահավաքի կազմակերպիչների կոչում, որը տարածվել է սոցցանցերով։