Տնտեսություն 00:12 07/10/2017 Հայաստան

Օդանավակայան, պիցցայի գործարան, կինոթատրոն. Կապանում կյանքն աշխուժանում է

Սյունիքի մարզկենտրոն Կապանի մասին մարզպետ Վահե Հակոբյանը միանգամից մի քանի ուրախ լուր է հայտնում:

Մեկնարկել են օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, դրանց արժեքը կազմում է 2 մլն դոլար: Արդեն պայմանագիր ունեն  չեխական ավիաընկերության հետ`  L-410 մակնիշի ինքնաթիռը գնելու վերաբերյալ: 5.5 մլն եվրո արժողությամբ 19 տեղանոց ինքնաթիռը թռիչքներ է կատարելու Կապանից Երևան ու հակառակ ուղղությամբ: Այն Հայաստանում կլինի հաջորդ տարվա գարնանը:

«Ինքնաթիռի գնի 1.5 միլիոն եվրոն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու», -լրագրողների հետ հանդիպմանը ասել է մարզի ղեկավարը:

Մարզի ղեկավարը վստահեցնում է, որ օդանավակայանի վերագործարկումն  իրենց համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ, նպատակ ունի Սյունիք հասնելը հեշտացնել, մարզում կյանքը ակտիվացնել:  Մայրաքաղաքից  հարավային մարզ ինքնաթիռով հասնելը  նախնական հաշվարկներով կարժենա 30-40 հազար դրամ, ավելի ցածր գներ կսահմանվեն ուսանողների, առողջական խնդիրներ ունեցող ու Երևան շտապ հասնելու կարիք ունեցողների տոմսերի համար:

Սյունեցուն հայրենիքում պահելու, աշխատանքով ապահովելու, նպատակով մարզկենտրոնում պիցցայի գործարան են բացելու: Այն  կունենա 30-100 աշխատատեղ:

«Միտքն իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյիին է», - ասել է մարզպետը:
Իտալացի մասնագետները տարածքն արդեն ընտրել են, վարձակալել, աշխատանքներն ավարտական փուլում են, սարքավորումները բերվել են պիցցայի հայրենիքից, հայկական պիցցան կարտահանվի Ռուսաստան: Ընդհանուր առմամբ, ներդրումների ծավալը կազմել է 300 հազար դոլար:

«Պատրաստվելու է 12 տեսակի պիցցա: Արտադրությունը սկսելու են 200 հազարից ու հասցնելու են ամսական 500 հազար», - մանրամասնեց Վահե Հակոբյանը:

Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամը նույնպես ցուցաբերել է իր
աջակցությունը, իսկ ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ընդլայնել գործարանի արտադրությունը:

Հաջորդ լավ լուրը մշակութային է: Կապանում շուտով կինոթատրոն է գործելու, որը տեղակայված է քաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: Հանգստյան օրերին սոցիալապես անապահով ընտանիքների անդամների  համար կինոթատրոնը լինելու է անվճար:

«Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Այս ծրագիրն էլ միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն: Մարզպետը հույս ունի կինոթատրոնը Ամանորին քաղաքին նվեր կլինի:

Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզը կառավարություն է ներկայացրել ներդրումային ութ ծրագիր` ընդհանուր 12.2 մլրդ դրամ արժողությամբ:

«Ծրագրերից երկուսն արժանացել են հավանության, երկուսն էլ գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում»,-ներկայացրեց Վահե Հակոբյանը:

Դրանցից մեկը սառնարանային տնտեսության հիմնելու վերաբերյալ է, մյուսը` MTS ծրագրին, որն իրենից ներկայացնում է մեխանիզատորական սերվիս կենտրոններ: Հիմա գումարի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններն են ընթանում: Վահե Հակոբյանը հուսով է, որ մոտ ապագայում մարզում կհեշտացվի բոլորի կյանքը:

Առողջապահության, կրթության ոլորտներից էլ նորություններ կան: Մարզպետի աջակցությամբ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից բացվել է «Հայկական ակնաբուժության նախագծի Կապանի մարզային ակնաբուժական կենտրոն»-ը: Կենտրոնի տնօրեն Կարեն Միքայելյանի խոսքով,  կենտրոնը զինված է ակնաբուժական բնագավառում ախտորոշիչ և վիրահատական միջամտությունների իրականացման հնարավորություն ընձեռող ժամանակակից բժշկական սարքավորումներով:

«Կենտրոնը ակնաբուժական ժամանակակից ծառայություններ կարող է մատուցել մարզի ողջ բնակչությանը: Միայն 2017-ի սեպտեմբերի 27-ին և 28-ին կազմակերպված բաց դռների օրերին հրավիրված բժիշկ-ակնաբույժի կողմից կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ և 30 վիրահատական միջամտություն, որից 24-ն անվճար», - ասաց նա:

Կարեն Միքայելյանը վստահեցրեց, որ Կապանում աչքի վիրահատությունը կրկնակի ավելի մատչելի է, քան Երևանում: Բացի Սյունիքի բնակիչներից կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև արցախցիները:

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա  մարզի բոլոր դպրոցների ինֆորմատիկայի դասարանները ԿԲ-ի ու մարզպետարանի շնորհիվ վերազինվել են համակարգիչներով: Մարզպետի նախաձեռնությամբ մարզի բոլոր դպրոցներին տրամադրել են օդամղիչ զենքեր, որպեսզի ռազմական ուսուցումը ավելի առարկայական լինի: Սահմանամերձ մարզի բնակիչներին դա ամենից շատն է պետք:  Մարզի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար մարզպետը սահմանել է կրթաթոշակ` 280 հազար դրամի չափով: Վերջին անգամ 89 ուսանող է կրթաթոշակ ստացել: Բացի այդ դրսում ուսումը շարունակել ցանկացող ուսանողների հետ կնքում են պայմանագրեր: Գործում մասնագիտացած երիտասարդները պարտավորվում են տասը տարով մարզ վերադառնալ:

«Կադրային լուրջ խնդիր ունենք, մասնագիտական սով է մեզ մոտ», - ասաց Վ. Հակոբյանը:

Այս ոլորտում մարզպետը ձեռնամուխ է եղել առկա մի խնդրի վերացմանը:

«Դա մայր-աղջիկ-տղա-բարեկամ-խնամի-քավոր-սանիկ կապն է: Դպրոցներ ունենք, որ մենակ ինչ-որ բարեկամական կոլեկտիվ է աշխատում, ինչն անթույլատրելի է», - ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}