«Ելք»-ը դեռ չի որոշել՝ մասնակցել, թե՝ ոչ
«Ելք» խմբակցությունը դեռևս չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Արարատի մարզի Արտաշատ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրություններին, թե ոչ։ Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա տեղեկացմամբ, հավանաբար կիրակի օրը կկայանա «Ելք» դաշինքի խորհրդի նիստը, որի ընթացքում էլ վերջնական որոշում կկայացվի։
«Որոշակի հայտնիություն կա, բայց թույլ տվեք մեկնաբանել նիստից հետո։ Ավագանու անդամների և քաղաքապետերի տարբեր ձևաչափեր կան։ Մի քանի ճշտումներ ունենք անելու, միասին քննարկելու և նոր միայն կարող ենք այդ մասին խոսել»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 8-ին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իսկ ահա Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին