Կուսակցության ղեկավարը՝ գյուղապետի թեկնածու
Հոկտեմբերի 6-ին ժամը 18-ին ավարտվեց ՏԻՄ հերթական ընտրություններում առաջադրման ժամկետը:
Արարատի մարզի Այնթապ համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարելու հայտ է ներկայացրել երեք թեկնածու՝ «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը, գործող համայնքապետ Կարեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, մեկ այլ ՀՀԿ-ական՝ Հայկ Մուրադյանն ինքնաառաջադրվել է:
Թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
- «Ծառուկյան դաշինքում» որոշել են ՏԻՄ ընտրություններում սուր առճակատման չգնալ. «Հրապարակ»
- ՀՀԿ-ն ունի շատ լավ շանսեր. Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան