Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ղազախստան
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Աստանա են մեկնել 23 ֆուտբոլիստներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայիքից։
Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Դավիթ Մանոյանը դուրս է մնացել Ղազախստան մեկնող ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան