Ռունին սկսել է պատժի կրումը
Անգլիացի ֆուտբոլիստ, «Էվերթոն» ակումբի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին սկսել է զբաղվել հասարակական աշխատանքով, ինչը նրա նկատմամբ կիրառվում է որպես պատիժ:
Վեստի.ռու-ն գրում է, որ անսթափ վիճակում մեքենա վարելու համար դատարանի վճռով Ռունին երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից, բացի այդ՝ ֆուտբոլիստը 100 ժամ հասարակական-օգտակար աշխատանք պետք է կատարի:
Նախօրեին Ռունին սկսել է հասարակական աշխատանքի կատարումը: Նրան նկատել են իր տնից ոչ հեռու գտնվող ծերանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան