Գեղամասարում ՀՀԿ-ն կին գործիչ է առաջադրել
Նոյեմբերի 5-ին կայանալիք գյուղապետի ընտրություններում Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում առաջադրված է հինգ թեկնածու: Հիշեցնենք, որ առաջադրումների ժամկետն ավարտվեց երեկ ժամը 18:00-ին:
ԿԸՀ կայքէջում հրապարակած տեղեկատվության համաձայն, ՀՀԿ-ն այստեղ կին գործչի թեկնածությունն է առաջադրել: Զոյա Գևորգյանը Գեղամասարի կազմում մտած Շատջրեք գյուղի ղեկավարն է եղել:
Այստեղ ինքնառաջադրված են Փամբակի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Հարություն Ազարյանը, ՀՀԿ-ական Հակոբ Ավետյանը, Կութ համայնքի նախկին ղեկավար անկուսակցական Անդրանիկ Հախումյանը, ՀՀԿ-ական Արայիկ Մաթյանը:
Հիշեցնենք, որ Գեղամասար համայնքում ներառվել է 19 համայնք՝ Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոտք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ:
Առաջադրված թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցության ղեկավարը՝ գյուղապետի թեկնածու
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան