Ադրբեջանցի պատվիրակը խոսել է իսլամաֆոբիայից ու ԵԽԽՎ-ին հորդորել պապից կաթոլիկ չլինել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում «Առաջընթացի զեկույցի» քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ադրբեջանի պատգամավոր Սամադ Սեիդովը, նշելով, որ սա ոչ թե առաջընթացի, այլ «հետադիմական առաջընթացի» զեկույց է։ Սեիդովը մեղադրանքներ հնչեցրեց՝ ուղղված ԵԽԽՎ-ին ու գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի նկատմամբ անհանդուրժողական հայտարարություններով հանդես գալու համար։
Պատգամավորը ստեղծված իրավիճակի պատճառ համարեց, իհարկե, ոչ թե իրենց կողմից ԵԽԽՎ-ում տարածված կոռուպցիան, որն էրոզիայի ենթարկեց ողջ կազմակերպությունը, այլ «լիդերության ու տեսլականի բացակայությունը»։ Սեիդովը հույս հայտնեց, որ ԵԽԽՎ նոր նախագահը կկարողանա կառավարել ստեղծված ճգնաժամը։
Իր պաթետիկ ելույթներով մշտապես աչքի ընկնող Սեիդովը փորձեց Ադրբեջանի նկատմամբ «բացասական» վերաբերմունքը տեղափոխել բոլորովին այլ հարթություն՝ կոռուպցիայից տեղափոխելով կրոնական, նշելով, թե, հնարավոր է, պատճառը իսլամաֆոբիան է ու հարց բարձրացրեց, թե «ինչո՞ւ ենք մենք այստեղ»։
Սեիդովը նշեց, թե չեն ցանկանում լինել թիրախ որոշ քաղաքական գործիչների համար, ովքեր ցանկանում են պապից կաթոլիկ թվալ։
«Մենք ցանկանում ենք ադեկվատ վերաբերմունք յուրաքանչյուր անդամ երկրի նկատմամբ։ Բայց երբ տեսնում ենք անջատողականություն ԵԽԽՎ ներսում, սա ահազանգ է անդամ երկրի, մեր ու ինձ համար, ինչո՞ւ եմ ես այստեղ, և այս հարցի պատասխանը դեռևս բաց է»,- ասաց Սեիդովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան