Ահելի և մի ջահելի պատմություն էր. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան վեճի մասին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը շաբաթվա իրադարձություն համարում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի՝ դատարանում փոքրիկ հաղթանակ գրանցելը, որը վերջինս պայմանավորում է դատավորի մարդ լինելով: Այս մասին Աժ-ում այսօր հայտարարեց ինքը՝ դաշնակցական պատգամավորը:
Իսկ ահա շաբաթվա չիրադարձություն խորհրդարանականը հայտարարեց երկու պատգամավորների՝ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տհաճ միջադեպը: Աղվան Վարդանյանը չցանկացավ անդրադառնալ վիճաբանության բռնված պատգամավորներից և ոչ մեկի արտահայտություններին։
«Միայն ափսոսանք կարող եմ հայտնել, որ մարդիկ երբեմն դառնում են չափից ավելի կանխատեսելի: Մի ահելի և մի ջահելի պատմություն էր: Չէի ուզի, որ իրար նմանվեին»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՅԴ պատգամավորներից ոչ մեկն այսքան տարի նման միջադեպերի հետ չի առնչվել:
Անդրադառնալով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի հրաժարականին՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ դա մեկ օրա պատմություն չէր. «Մեր պատվիրակության հետևողական աշխատանքը և միջազգային մամուլի անդրադարձերը արեցին իրենց գործը: Ինչ կանի Ադրբեջանը, իր խնդիրն է, մենք պարտավոր ենք կատարել մեր միջազգային պարտավորորւթյունները: Ուրախ եմ, որ Ագրամունտը չդիմացավ և ճնշումների ներքո հրաժարական տվեց»:
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է դրանց, առավելապես՝ ավագանիների ընտրությանը: Մեր մարզային կառույցները զբաղված են ընթացիկ աշխատանքներով:
Լրագրողները խորհրդարանականից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՅԴ-ն օրինաչափ է համարում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո հաջորդ գարնանից զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ կգա օրը, և այդ հարցերի պատասխանները բոլորը կստանան, դեռ ժամանակը չէ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին