Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը․ ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի հոկտեմբերի 9-ից 13-ը։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի վերջնական հրաժարականից հետո արդեն իսկ հայտնի են նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները։ ԵԽԽՎ-ն նոր նախագահ կընտրի այսօր՝ հոկտեմբերի 9-ին։ Առաջադրված թեկնածուներն են Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերիսը (Լիտվա)։
Այսօր ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև 2018թ․-ի հունվարի 22-ը՝ ձմեռային նստաշրջան, քանի որ Ագրամունտի պաշտոնավարումն ավարտվում էր այդ ժամանակ։
ԵԽԽՎ այս նստաշրջանում ներառված է Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներ՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ու մարդու իրավունքների հարգման վերաբերյալ։ Վերջին զեկույցի զեկուցող Ալան Դեստեքսը, սակայն, այլևս ԵԽԽՎ անդամ չէ, քանի որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի պատճառով նախընտրեց հրաժարվել ԵԽԽՎ-ից՝ բացատրություններից խուսափելու համար։
ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ կունենան նաև Ուկրաինայի ու Չեխիայի նախագահներ Պետրո Պորոշենկոն ու Միլոշ Զեմանը։
Այսօր կհայտարարվի նաև Վացլավ Հավելի 2017 մրցանակակիրը։
Պատգամավորները քննարկելու են նաև 2 զեկույցներ, որոնք կոչ են անում անցկացնել Եվրոպայի խորհրդի գագաթնաժողով։
Հարակից հրապարակումներ`
- Պեդրո Ագրամունտը խուսափեց նվաստացման վերջին արարից. Նաիրա Զոհրաբյան
- Հերմինե Նաղդալյան. Ագրամունտը կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ. «Փաստ»
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց
- ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը հեռացվեց ԵԺԿ խմբակցությունից
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան