ԱԱ. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդն է
Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր։
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։
Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանը 13-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում
- Վստահ եմ՝ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ. Հակոբ Սերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան