«Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման». քննարկում
«Կուսակցականացաված համակարգը հարյուր տոկոսով տիրել է, գրավել է մեր կրթական համակարգը»,- այսօր «Հոդված 3» ակումբում «Կուսակցականացված դպրոցներ․սերունդներ կրթող, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Ստեղծվել է մի վիճակ, որ պետք է անցնես ՀՀԿ խողովակով, ինչի արդյունքում մեր կրթական համակարգը քանդվում է։ Կրթության ոլորտի բոլոր ղեկավար կազմերը, ուսխորհուրդները այս ճնշման տակ են գտնվում։ Ես զարմանում եմ, որ այսօր կան դպրոցների տնօրեններ, որոնք դեռ Հանրապետական չեն»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ դպրոցների ոչնչացման հարջոդ գործընթացը սկսվելու է նոյեմբերի 5-ից հետո. «Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման։ Այդ ժամանակ ոչ թե բարոյական, կոռուպցիոն ու որակի կորուստներ կունենանք, այլ ուղղակի կունենանք հանրակրթական ֆիզիկական բնաջնջում»։
Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարծիքով՝ կուսակցականացման խնդիրն ավելի խորքային արմատներ ունի, ինչը հասարակության ուշադրության կենտրոնում պետք է լինի։
«Կուսակցականացման պատճառներն ակնհայտ են, հանրակրթությունը հսկայական վարչական ռեսուրս է, ճանապարհ է հասնելու այդ երեխաների ծնողներին և ստանալ նրանց քվեն, սա միակ պարզ պատճառ ունի։ Սրա դեմ պետք է պայքարել միանշանակ հասարակության մասնակցությամբ։ Այն ինչ-որ տեղի է ունենում, երկկողմանի է, գործարք է։ Պետք է հասարակությունը կարողանա մերժել դա»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
- Քարոզչական աշխատանքներում գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան