«Այսօր ամենահաճախ կեղծարարությունները հանդիպում են առցանց բարձրագույն կրթության մեջ». համաժողով
Ամբողջ աշխարհում կրթության ծրագրերի բովանդակության և դրանց տրամադրման համար կիրավող նորարարություններին զուգահեռ ավելի են զարգանում կրթական կեղծարարությունները, կեղծ համալսարանները, «դիպլոմ արտադրող» հաստատությունները և կեղծ հավատարմագրման գործակալությունները։ Այս մասին այսօր ԱՓՇԱՏԿ հիմնադրամի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» ծրագրի շրջանակում կազմակերպած «Կեղծարարությունը բարձրագույն կրթության մեջ» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը։
«Համացանցը և էլէկտրոնային ուսուման բոլոր ձևերը կեղծարարության շարժիչ ուժերից են։ Դրանք նաև մեծապես խթանում են կուրսային ախատանքների, ռեֆերանտների ու գիտական աշխատանքների վաճառքն ու գրագողությունը»,- ասաց նա։
Գայանե Հարությունյանը տեղեկացրեց, որ այս համաժողովի կազմակերպիչների կողմից «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» հատուկ ձեռնարկ է հրատարակվել, որտեղ մանրամասն նեկարայացված է կեղծարարության տարբեր դրսևորումները թե հայաստանյան բուհերում, թե միջազգային ճանաչված ուսումնական հաստատություններում։
Ձեռնարկը նաև հատուկ անդրադարձ է կատարում կեղծ դիպլոմների ու որակավորումների տրամադրման հարցերին։
ԱՓՇԱՏԿ-ի տնօրենի խոսքով՝ այսօր համաշխարհային փորձը վկայում է, որ կեղծարարությունը բարձրագույն կրթության մեջ 1,5-2,5 մլրդ դոլարի արժողությամբ բիզնես է։ Ձեռնարկում ներկայացված ուսումնասիրությունների համաձայն՝ կեղծ դիպլոմների արտադրությամբ զբաղվող երկների եռյակում են Մեծ Բրիտանինա, Իտալիան և Բելգիան։
Համաժողովին ներկա ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ նշված եվրապական երկրների բուհերի զոհերը հիմնականում զարգացող և Հայաստանի տիպի երկրների քաղաքացիներն են։
«Այս տիպի երկրների քաղաքացիները ձգտում են ստանալ եվրոպական կրթություն, որպեսզի իրենց երկրներում համապատասխան աշխատանք գտնեն, քանի որ իրենց երկրներում յուրօրինակ թուլություն ունեն եվրապական կրթության մարդկանց նկատմամբ՝ շատ հաճախ նաև անտեսելով, թե ինչ կրթություն է ստացել, հիմնարար, թե մի քանի ամսյա ծրագրերով։ Այս հոգեբանությունն էլ լավ հաշվարկել են Եվրոպայի մի շարք երկրների բուհերը»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ արագ փոփոխվող աշխարհում, երբ մարդիկ դառնում են ավելի զբաղված, ցանկանում են կրթություն ստանալ մատչելի և ավելի կարճ ժամանակահատվածում և ահա այստեղ է, որ առաջանում են կեղծարարությունների ռիսկերը բարձրագույն կրթության մեջ։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ համաժողովի կազմակերպիչները նշեցին, որ 2017-ին ուսումնասիրություններ են կատարվել ռիսկային հնարավոր կեղծարարությունների տեսանկյունից դիտարկված 19-ից ավելի կրթություն իրականացնող հաստատություններում։
Ըստ ուսումնասիրության՝ հանրապետությունում իրականացվող բարձրագույն կրթությունը 2008-ի հետ՝ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Կառավարությունը խստացրել է կրթական հաստատությունների լիցենզավորման գործընթացը, ինչի արդյունքում պահանջներին չհամապատասխանող կրթությւոն իրականացնոց բուհերի քանակը կրճատվել է՝ որոշ բուհեր փակվել են, որոշները՝ միաձուլվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները