Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները
Վանաձորում ավարտվել է Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (ՀՀ, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (ՀՀ, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (ՌԴ, 65 կգ), Զաուր Սիդակովը (ՌԴ, 70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (ՌԴ, 86 կգ), Զնաուր Կոչիևը (ՌԴ, 97 կգ) և Լևան Բերիանիձեն (ՀՀ, 125 կգ):
Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 6-ից 8-ը, որին մասնակցել են 100-ից ավել ըմբիշներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից և Բուլղարիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան