Վարչապետի Իրան այցի ընթացքում երեք փաստաթուղթ է ստորագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Հայաստանի միջև ՏՏ, գիտության, մշակույթի և արվեստի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին երեք փաստաթուղթ է ստորագրվել: Իրանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա հիշեցնում է, որ վարչապետին ուղեկցում են ՊԵԿ նախագահը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարները:
Կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան