Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ է բացվել «Զվարթնոց» օդանավակայանում
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։ Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով։
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում այս տարվա օգոստոսից արդեն գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ, որը հասանելի է միայն ժամանող ուղեվորներին։ Այնտեղ հնարավոր է ձեռք բերել հեռախոսահամար և լիցքավորում անել։
«Այսօր մենք բացում ենք մեզ համար շատ կարևոր վաճառքի և սպասարկման գրասենյակ։ Օդանավակայանն այն վայրն է, որտեղ կյանքն եռում է օրը 24 ժամ։ Սա այն սահմանն է, որտեղ երկրի հյուրերը կարող են առաջին անգամ ծանոթանալ Հայաստանին և կապ հաստատել երկրի հետ, իսկ մեր բաժանորդները կարող են նախապատրաստվել իրենց ճանապարհորդությանը։ Վստահ եմ, որ այս գրասենյակի առկայությամբ ու մեր ռոումինգի մատչելի ծառայությունների շնորհիվ մեր բաժանորդներին ավելի հարմար կլինի ճանապարհորդել», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Օդանավակայանում լիարժեք ծառայություններ տրամադրող գրասենյակ ունենալը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այն իսկապես պահանջված է մեր բաժանորդների կողմից։ Իհարկե, երկիր այցելող զբոսաշրջիկները, ինչպես նաև տուն վերադարձող մեր հայրենակիցները կարիք են ունենում կապ հաստատել իրենց մտերիմների հետ, և մեզ համար կարևոր էր, որ նրանք կարողանան դա անել անմիջապես օդանավակայանում։ Սակայն մենք հասկանում ենք, որ հաճախորդները ունենում են և այլ հարցեր, որոնք անպայման լուծում կստանան», - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա